Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում          Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը       Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև    

22 սեպ 2025 09:53

Այրվել է ԵՊԲՀ֊ի 7֊րդ հարկում գտնվող լաբորատորիան՝ գույքով, ինչպես նաև միջանցքի կախովի առաստաղը

 Այրվել է ԵՊԲՀ֊ի 7֊րդ հարկում գտնվող լաբորատորիան՝ գույքով, ինչպես նաև միջանցքի կախովի առաստաղըՍեպտեմբերի 21-ին, ժամը 19։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և  Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է համալսարանի 7-րդ հարկի լաբորատորիայում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։14-ին: Այրվել են լաբորատորիան՝ գույքով (մոտ 6 քմ) և միջանցքի կախովի առաստաղը (մոտ 12 քմ)։ Մեկ անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից սենյակներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր