Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, հնչել են կրակոցներ, կան տուժածներ          Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացողներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը       Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն    

11 հուն 2025 15:00

Իմփիչմենթի Գործընթացը սկսելու դեպքում 28 հոգին անմիջապես կստորագրեն

Իմփիչմենթի Գործընթացը սկսելու դեպքում 28 հոգին անմիջապես կստորագրեն«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ վարչապետին իմփիչմենթ հայտնելու համար ընթացող բանակցությունների ավարտին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ասաց, որ խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ է, խմբակցության գրասենյակում դրված է, երբ սկսվի իմփիչմենթի գործընթաց, ամբողջությամբ այդ ստորագրությունները պատրաստ են, և այդ ձևաթուղթը կփոխանցվի:

«Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 ստորագրություն, «Պատիվ ունեմ»-ն ունի՝ 6, «Հայաստան» խմբակցությունը՝ 28, որ գործընթացը սկսվի անհրաժեշտ է ևս 2 ստորագրություն:

Դժբախտաբար, այս պահին դեռ այդ երկու ստորագրությունը չունենք, եթե նույնսիկ լինի, պարոն Մամիջանյանն էլ ասաց, որ չպետք է այս պահին խորհրդարան մտնել՝ ակնկալելով ևս 18 կամ ինչ-որ քանակության քվե գործընթացը լիարժեք սկսելու համար: Այս իմաստով մեր դիրքորոշումը հստակ է՝ 28 ստորագրությունը կա: Գործընթացը սկսելու դեպքում 28 հոգին անմիջապես կստորագրեն»,- հայտարարեց պատգամավորը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր