Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

07 հուն 2025 14:29

LinkedIn Local Yerevan-ը արդեն երկրորդ տարին համախմբում է գործարար համայնքը

LinkedIn Local Yerevan-ը արդեն երկրորդ տարին համախմբում է գործարար համայնքըՄայիսի 6-ին տեղի ունեցավ LinkedIn Local Yerevan 2025-ի արդեն 2-րդ տարվա ամենասպասված բիզնես նեթվորքինգ միջոցառումը։

Այն կրկին մեկ հարկի տակ է հավաքել տասնյակ գործարարների ձեռներեցների, պետական ու հանրային գործիչների, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների՝ կենդանի ռեժիմով շփվելու գործարար կապեր հաստատելու համար։

LinkedIn Local Yerevan 2025 բիզնես նեթվորքինգ իրադարձության մասնակիցներն ու հյուրերը  միավորվել էին մեկ նպատակի շուրջ՝ աջակցելու և նպաստելու բիզնեսների զարգացմանը, ստեղծելու իրական կապեր, բացահայտելու նոր բիզնես հորիզոններ, ինչպես նաև ձևավորելու հնարավոր համագործակցություններ։
LinkedIn Local Yerevan 2025-ն իրականացվեց միջազգային նեթվորքինգի ֆորմատով՝ ֆասիլիտացված մեթոդաբանության կիրառմամբ։

Միջոցառումն անցկացվեց ջերմ մթնոլորտում՝ մեկտեղելով բիզնեսն ու ժամանցը։

Իսկ վերջում հյուրերը լիցքավորվեցին Գոռ Սուջյանի կենդանի կատարումներով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր