Իրանի դեմ հարվшծը տեղի չի ունենում, քանի որ Իրանը հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել          24 ժամվա ընթացքում երրորդ ցնցումն է գրանցվել Ադրբեջանում       Չարենցավան քաղաքում բшխվել են «Honda Accord»-ը և «Ford Transit»-ը, վերջինը կողաշրջվել է, կան վիրավnրներ    

12 հուն 2025 12:07

Պուշկին-Աբովյան խաչմերուկում բախվել են «Mercedes G»-ն և «BMW»-ն

Պուշկին-Աբովյան խաչմերուկում բախվել են «Mercedes G»-ն և «BMW»-նԱյսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03։00-ի սահմաններում Պուշկին և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes G» մակնիշի և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր