Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

13 հուն 2025 13:29

Իսրայելը չէր կարող հարձակում գործել Իրանի վրա առանց ԱՄՆ-ի թույլտվության

Իսրայելը չէր կարող հարձակում գործել Իրանի վրա առանց ԱՄՆ-ի թույլտվությանԻսրայելը չէր կարող հարձակում գործել Իրանի վրա առանց ԱՄՆ-ի թույլտվության և Վաշինգտոնի հետ համակարգման։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Այս ագրեսիան հնարավոր չէր լինի առանց ԱՄՆ-ի հետ համակարգման և նրանց կողմից կանաչ լույսի։ ԱՄՆ կառավարությունը, որպես սիոնիստական ​​ռեժիմի գլխավոր աջակից, պատասխանատվություն է կրում ագրեսիայի վտանգավոր հետևանքների համար։ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ Իրանն ունի օրինական իրավունք արձագանքելու այս ագրեսիային, և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կպաշտպանեն երկրի ինքնիշխանությունը իրենց ողջ ուժով», - ասել է Արաղչին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Արաղչին կոչ է արել Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին «հստակ դիրքորոշում ընդունել և դատապարտել սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ արարքը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր