«Mercedes»-ը «Չայնիի» ոլորաններում բшխվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածում          Կապան քաղաքում տեղի ունեցած uողանքի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է       Իրանը կստիպի Իսրայելին բարձր գին վճարել իր հանցագործությունների համար    

13 հուն 2025 16:02

Գումարի դիմաց զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովում

Գումարի դիմաց զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԶինծառայության վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը, որով առաջարկվում է գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ:

Նախագծին կողմ էր 5, դեմ՝ 4 պատգամավոր: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ձեռնպահ քվեարկեց:

Օրինագծով առաջարկվում է 18-32 տարեկան քաղաքացիներին ծառայել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, կամ ծառայել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ:

Առաջարկվում է  նաև արական սեռի քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում տուրք սահմանել 15 մլն դրամի չափով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր