Կրակոցներ՝ Երևանում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ կա վիրավոր          Տեսանյութ.Փոթորիկ և աննախադեպ ուժեղ կարկուտ է տեղացել Գյումրիում       Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների միջոցով    

14 հուն 2025 09:00

Հայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրը․«Հրապարակ»

Հայ քաղաքական էլիտան «Դվին»-ում նշել է Ռուսաստանի օրը․«Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Հայ քաղաքական էլիտան «Դվին» ռեստորանային համալիրում հունիսի 12-ին նշել է Ռուսաստանի օրը, որի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Միջոցառումը փակ է եղել լրատվամիջոցների համար: Մեր աղբյուրը պատմեց, որ ներկա են եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Անգամ կատակեց՝ Ռուսաստանը Հայաստանում կարողացավ միավորել քաղաքական խայտաբղետ ներկապնակը:
 
Իշխանությունից եւս բազմաթիվ ներկայացուցիչներ են եղել՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Քննչական կոմիտեի ղեկավարը, ինչպես նաեւ՝ ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ, հայաստանաբնակ ռուս ընտանիքներ, գործարարներ։ Միջոցառումն անցել է խնջույքային միջավայրում, ներկաների ուշադրությունը գրավել է հատկապես Մհեր Գրիգորյանի պահվածքը: Ասացին՝ նա իրեն զգում էր՝ ինչպես ձուկը ջրում, ջերմ զրուցել է դեսպանի հետ, կենացներ, բաժակաճառեր ասել եւ հեռացել է ամենավերջինը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 14․ 06․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր