Իրանի գործողություններն Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու ռեժիմի լիակատար ոչնչացումը. ԻՀՊԿ

«Հանցավոր ռեժիմի (Իսրայելի) կողմնակիցները պետք է իմանան, որ (Իրանի) արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», - ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման 65 ժամվա ընթացքում զոհվել է 224 մարդ, շուրջ 1,500-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։
Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի արտգործնախարարության շենքին, ինչի հետևանքով կան տուժածներ, այդ թվում՝ դիվանագետներ։
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Իրանում գտնվող ԻՀՊԿ «Ղոդս» ուժերին պատկանող հրամանատարական կենտրոններին։