Մեր երկրին պետք է ապագայի վարչապետ, մեր վարչապետի թեկնածուն հներից չի լինելու, նորերից չի լինելու          Բարդ իրավիճակը, որն առաջացել է Մերձավոր Արևելքի hակամարտության հետևանքով, համադրելի է կորոնավիրnւսի hամավարակի հետ       Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, կա 3 տուժած    

16 հուն 2025 13:04

Օգոստոսի 1-ից սկսած, ուղետոմսի թղթային՝ QR կոդով տարբերակը այլևս չպետք է գործի

Օգոստոսի 1-ից սկսած, ուղետոմսի թղթային՝ QR կոդով տարբերակը այլևս չպետք է գործիԵրևանի ավտոբուսներից օգտվելու համակարգը բարելավելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է ապահովել, որպեսզի օգոստոսի 1-ից դադարեցվի ուղետոմսերի թղթային՝ QR կոդով տարբերակի օգտագործումը։

Երևանի ավտոբուսային միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը թերհավաքագրման պատճառներից մեկը համարում է հենց թղթային QR կոդով տոմսերի կիրառումը։

«Թվային տարբերակի QR կոդի օգտագործումը պետք է ապահովվի այս ամառվա ընթացքում», – նշել է քաղաքապետը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ՝ հավելելով, որ հանձնարարել է քննարկել այս հարցը Telcell ընկերության գործընկերների հետ։

«Ամենայն հավանականությամբ, օգոստոսի 1-ից սկսած, ուղետոմսի թղթային՝ QR կոդով տարբերակը այլևս չպետք է գործի։ Թերհավաքագրման խնդիրներից մեկը հենց դա է»,–ընդգծել է Ավինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր