Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն          Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ փետրվարի 9-10-ին կժամանի Հայաստան, Երևանում կլինեն երթևեկության սահմանափակումներ       Հրե ձիու տարին 2026թ-ին հաջողություններ կբերի Արևելյան հորոսկոպի այս կենդանակերպի նշաններին    

16 հուն 2025 14:33

Այն գործողությունները, որոնք կատարում է Փաշինյանը, դուրս են սահմանադրական կարգից

Այն գործողությունները, որոնք կատարում է Փաշինյանը, դուրս են սահմանադրական կարգիցՍահմանադրությունը սահմանում է, որ ՀԱՍԵ-ն ունի առանձնահատուկ դեր, բացառիկ առաքելություն մեր հոգևոր կյանքում։ Դա նշանակում է, որ պետական ցանկացած մարմին՝ հանրային իշխանությունն ամբողջությամբ վերցրած, առնվազն իրեն չպետք է թույլ տա որևէ միջամտություն ցուցաբերել ՀԱՍԵ գործերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

«Այն գործողությունները, որոնք կատարում է Փաշինյանը, դուրս են սահմանադրական կարգից, քանի որ նա լիազորված չէ որպես ՀՀ վարչապետ միջամտել, մասնավորապես, Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին ինքնավարությանը, գործերին։ Մեր Սահմանադրության 41-րդ հոդվածի 4-րդ մասը նաև հստակ սահմանում է, որ կրոնական կազմակերպություններն ունեն ինքնավարություն»,-նշեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր