Եթե Ուկրաինայի ղեկավարությունը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, մենք պատրաստ ենք սպասել          Ալիևը լավ հասկանում է, որ Արցախի հարցը ո՛չ լուծված է, ո՛չ էլ՝ փակված․ Ոսկանյանը՝ ՏԱՍՍ-ի հրապարակման մասին       Բջնի գյուղում «Hyundai» մակնիշի ավտոմեքենա է այրվել    

16 հուն 2025 17:04

Լոռու մարզում ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, կա վիրավոր

Լոռու մարզում ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, կա վիրավորՀունիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։15-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Կարեն Հ․-ն իր վարած «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Թեմուր Հ․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր