Հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, ունենք մեծ ծավալի աշխատանքներ՝ փոսալցման հետ կապված          Հրե ձիու տարին 2026թ-ին հաջողություններ կբերի Արևելյան հորոսկոպի այս կենդանակերպի նշաններին       Հրդեհ է բռնկվել Քասախ գյուղի տներից մեկի 2-րդ հարկում    

20 հուն 2025 11:40

ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է ուսանողական վիզա ստանալու նոր կոշտ կանոնները

ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է ուսանողական վիզա ստանալու նոր կոշտ կանոններըԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է ուսանողական վիզա ստանալու նոր կոշտ կանոններ։ Այսուհետ սոցիալական ցանցերի հաշիվները ստուգվելու են, այս մասին հայտնել է CNN-ը։

Պետքարտուղարությունը հանձնարարել է դեսպանատներին և հյուպատոսություններին ստուգել ուսանողական վիզա դիմողներին ամերիկացիների, մշակույթի, կառավարության, հաստատությունների կամ հիմնարար սկզբունքների նկատմամբ վերաբերմունքը։:

Թարմացված հրահանգներն ուղարկվել են արտերկրում ԱՄՆ բոլոր դիվանագիտական ​​ներկայացուցչություններին։ Ուսանողական և փոխանակման վիզաների համար դիմողներին ստուգելիս հաշվի է առնվելու նաև նրանց առցանց գործունեությունը։

Դիմորդները պետք է հրապարակեն իրենց պրոֆիլները, իսկ սահմանափակ մուտքը կդիտարկվի որպես որոշակի գործողություններից խուսափելու կամ թաքցնելու փորձ:

Հայտնի է, որ առաջարկությունները վերաբերում են նաև այն մարդկանց, ովքեր ցանկանում են ստանալ F, M և J վիզաներ։

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր