Սաակաշվիլին էլ իր վшխճանը գտավ վրաց եկեղեցու դեմ պայքար սկսելով

Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Նա էլ իր վախճանը գտավ վրացական եկեղեցու դեմ պայքար սկսելով, և վրաց ժողովուրդը շատ կտրուկ, շատ միասնաբար հակադարձեց դրան: Նա էլ երկար տարիներ ասում էր՝ գիտեք, այսպիսի մեծահարուստ կա, որը հսկայական գործ է արել Վրաստանում, արդեն իր իշխանության վերջին տարիներին սկսեց այդ մարդու հանդեպ հալածանքները, փորձեց ձերբակալել և այլն: Նմանություններն ու զարգացումները շատ համընկնում են, և վախճանն էլ այդպես է լինելու»,- ասաց պատգամավորը:
Վարդանյանը վստահեցրեց՝ Սամվել Կարապետյանն ուժեղ, կամային մարդ է և հերթական այս ապօրինությունն այս իշխանությունը չի մարսելու:
«Երբ մի քանի օր առաջ Ն.Փ.-ն ասում էր՝ չենք հանդուրժի որևէ սպառնալիք ՀՀ հանդեպ, Հայաստանի հեղինակության վիրավորում, ինքը նկատի ուներ ինքն իրեն, որովհետև որևէ մեկը չի կարող Սամվել Կարապետյանի խոսքն ի պաշտպանություն եկեղեցու համարել սպառնալիք կամ վիրավորանք ՀՀ-ին:
Այն վախերը, որ կան այս իշխանության մեջ, աղքատությունը Նիկոլ Փաշինյանի ոսկորների մեջ է: Նա երբեք չի կշտանալու, վախը նրա կակուղ հյուսվածքների մեջ է և այն երբեք չի անցնելու: Այդ վախը հաղթահարելու համար նա փորձելու է ցանկացած քայլի դիմել: Հաջորդը սուտն է, կեղծիքն է, որ նա կարող է խոսքը 168 աստիճան շրջել և ամեն օր ասել տարբեր բաներ»,- ասաց պատգամավորը:
Բացառիկ տեսանյութերը՝ Hayacq.com-ի տելեգրամյան ալիքում