Զելենսկին Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ մերժել է Դոնալդ Թրամփի բոլոր առաջարկները          Եթե ռուսական և ուկրաինական կողմերը համաձայնվեն և որոշեն գալ, ամեն ինչ պատշաճ մակարդակով կկազմակերպվի նույնիսկ վաղը       Հաջորդ մեծ հոգեբանական հարվածը՝ Հայաստանի և հայության դեմ, Ալիևը կամ Փաշինյանը կհասցնեն առավելագույնը 10 օրվա ընթացքում    

24 հուն 2025 14:35

Իրան-Իսրայել հակամարտության ընթացքում ադրբեջանական կողմը 5 անգամ խախտել է ՀՀ օդային տարածքը, իսկ Թուրքիան՝ 35 անգամ

Իրան-Իսրայել հակամարտության ընթացքում ադրբեջանական կողմը 5 անգամ խախտել է ՀՀ օդային տարածքը, իսկ Թուրքիան՝ 35 անգամԿարապետ Պողոսյանը ֆեյսբուքում գրել է.

«Մի քանի արձանագրում և մտահոգություն մեր երկրի անվտանգային համակարգի, կամ դրա բացակայության մասին

Իրան-Իսրայել հակամարտության ընթացքում ադրբեջանական կողմը հունիս ամսվա երկրորդ կեսին ավելի քան հինգ անգամ խախտել է ՀՀ օդային տարածքը, օգտագործելով անօդաչու թռչող սարք (բայրաքթար) նույն ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքը աննախադեպ, 35 անգամ, խախտել է թուրքական կողմը, կրկին օգտագործելով բայրաքթար հունիսի 17֊ից սկսած Ագարակի մաքսատանը աշխատում են ֆրանսիացի մասնագետներ, ովքեր եկել են սեփական տեխնիկական միջոցներով Հետաքրքիր է, ի՞նչ գործողություններ են իրականացնում ֆրանսիացիները, ի՞նչ պայմանագրի կամ համաձայնագրի վրա և ինչպե՞ս այս ամենը կանդրադառնա հայ֊իրանական հարաբերությունների վրա։ ՀՀ պատկան մարմինները հուսով եմ չեն փորձի հերքել այս ամենը, լավ կլիներ մեկնաբանեին, սակայն առավել լավ կլիներ, եթե ուղղակի փասա փուսեքը հավաքեին ու ...»։

Միացեք նաև Hayacq.com-ի տելեգրամյան ալիքին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր