Օգոստոսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զելենսկին Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ մերժել է Դոնալդ Թրամփի բոլոր առաջարկները       Եթե ռուսական և ուկրաինական կողմերը համաձայնվեն և որոշեն գալ, ամեն ինչ պատշաճ մակարդակով կկազմակերպվի նույնիսկ վաղը    

25 հուն 2025 14:32

Պեսկովն անդրադարձել է Սամվել Կարապետյանին և «հեղաշրջման փորձը» կանխելու մասին լուրերին

Պեսկովն անդրադարձել է Սամվել Կարապետյանին և «հեղաշրջման փորձը» կանխելու մասին լուրերինՄոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հարցով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, իհարկե մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ Հայաստանում, Երևանում… Եվ բնականաբար, քանի որ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իրականացվում են համապատասխան շփումներ»,–Պեսկովի խոսքերը մեջբերում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դմիտրի Պեսկովը անդրադառնալով Հայաստանում իրավապահների կողմից հեղաշրջման փորձ կանխելու մասին լուրերին ասել է.

«Սա, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է։ Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվի օրենքն ու կարգը, և  որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ, կայուն, Ռուսաստանին բարեկամ երկիր»,-նշել է Պեսկովը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր