Բագրատ Սրբազանին տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ          Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց պարգևատրել ընդդիմադիրների դեմ գործողություններին մասնակցած իրավապահներին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 26-ի համար    

26 հուն 2025 09:00

Կկարճի արդյո՞ք դատավոր Դանիելյանը Սամվել Կարապետյանի մասով բողոքի գործը․ «Ժողովուրդ»

Կկարճի արդյո՞ք դատավոր Դանիելյանը Սամվել Կարապետյանի մասով բողոքի գործը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր լրանում է վերջնաժամկետը, եւ պարզ կլինի՝ դատավոր Արմեն Դանիելյանը կկարճի՞ Սամվել Կարապետյանի վերաբերյալ բողոքի գորըծը, որի առնչությամբ փաստաբանները հայտարարել էին, թե հետ են վերցնում բողոքը, թե՞ այլ գործընթաց է պլանավորել քաղաքական իշխանությունը:

Փաստ է, որ հունիսի 23-ին բարերարի պաշտպանները հայտարարեցին, որ հետ են վերցրել նրա կալանքի դեմ բողոքը, քանի որ չեն վստահում դատավոր Արմեն Դանիելյանին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պաշոնապես տեղեկացավ, որ երեկվա դրությամբ պաշտպանները դեռ չեն ստացել կարճման որոշումը։

Իսկ ինչ էին գրել գործարարի պաշտպանները. «Գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի շինծու, քրեական վարույթով ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը 2025 թվականի հունիսի 19-ին իմ կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան: Այնուհետեւ աննախադեպ արագությամբ, իմ ենթադրությամբ՝ ապօրինի միջամտությունների արդյունքում, նշված գործի նյութերը փոխանցվում են Վերաքննիչ քրեական դատարան եւ մակագրվում դատավոր Արմեն Դանիելյանին: Հաշվի առնելով, որ այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է, ուստի վստահորդիս հետ քննարկման արդյունքում որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Ցանկանում եմ հայտնել, որ նշված դիմումն արդեն մուտքագրվել է Վերաքննիչ քրեական դատարան եւ ենթակա է անհապաղ քննարկման։

Հայտնում եմ նաեւ այն փաստը, որ Ս. Կարապետյանի կալանքի որոշմամբ նրա իրավունքների ոտնահարման հարցը ՄԻԵԴ բողոքարկելիս, սպառման ենթակա են միայն այն ներպետական միջոցները, որոնք արդյունավետ են, իսկ տվյալ գործով ներպետական միջոցների արդյունավետությունն ամբողջությամբ բացակայում է, իսկ փաստաբանական խմբի կողմից անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները Մարդու իրավունքների Եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ գրեթե ավարտին են հասցվել։ Դրա մասին իրազեկում կտրամադրվի լրացուցիչ»»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի՝ 26․ 06․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր