Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Oգոստոսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Օգոստոսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 հուն 2025 22:08

«Հյուսիս-հարավ» ճանապարհի դեռևս չշահագործվող հատվածում «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը տեղում մահացել է

«Հյուսիս-հարավ» ճանապարհի դեռևս չշահագործվող հատվածում «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը տեղում մահացել էԱյսօր՝ հունիսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Զավեն Ս․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով «Հյուսիս-հարավ» ճանապարհի դեռևս չշահագործվող հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: 
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուսի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր