Ի՞նչ են քննարկել Գարեգին Բ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
.jpg)
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների՝ Տեր-Պետրոսյանն իր խոսքում մտահոգություն է հայտնել եւ կոչ արել կաթողիկոսին պահպանել հանգստություն, զգոնություն եւ չտրվել որեւէ սադրանքի։ Նա ընդգծել է, որ որեւէ իշխանություն իրավունք չունի ներխուժել Եկեղեցու ինքնիշխանության դաշտ ու թելադրել իր կամքը՝ հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Եկեղեցին գործում է պետությունից անջատ։
«Ես լավ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին։ Նա կանգ չի առնելու՝ գոռալու է, ճղճղալու, վիրավորելու, սադրելու։ Բայց եկեղեցին պետք է հակադրվի իր հավասարակշռությամբ»,–մոտավորապես այսպիսի խոսքեր է հնչեցրել առաջին նախագահը։
Կաթողիկոսը իր հերթին տեղեկացրել է ՀՀ հիմնադիր նախագահին, որ վերջին շրջանում տարբեր ուղղություններով անընդհատ զգուշացումներ ու սպառնալիքներ է ստանում։
Նրան փորձել են համոզել հեռանալ, հակառակ դեպքում՝ խոստացել են վարկաբեկել կամ նույնիսկ ձերբակալել։ Սակայն հոգեւոր հովիվը այս պահին շարունակում է դիմադրել։
Թե այս հանդիպումը որքանով ազդեցություն կունենա հետագա զարգացումների վրա, ցույց կտա ժամանակը։ Սակայն ակնհայտ է, որ Եկեղեցին եւ պետությունը նորից կանգնած են բարդ հարաբերակցությունների մի հանգուցակետի առջեւ։
Հիշեցնենք, որ նորանկախ Հայաստանի առաջին անձնագիրը ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն առաջինին անձամբ հանձնեց Վեհափառի տանը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: