Արագածոտնում «Ford Fusion»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել, կա 6 տուժած          Բոլորս դեպի Էջմիածին, պաշտպանելով Մայր Աթոռը՝ պաշտպանում ենք ինքներս մեզ       Տեսանյութ.Լարված իրավիճակ Մայր Աթոռում, hրմշտոց սկսվեց հոգևորականների և ուժայինների միջև    

27 հուն 2025 09:15

Ինչու է Խուդաթյանը Թուրքիա գործուղվում. «Հրապարակ»

Ինչու է Խուդաթյանը Թուրքիա գործուղվում. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. 

Այսօր՝ հունիսի 27-ին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կմեկնի Թուրքիա, նրա հետ Թուրքիա կմեկնի նաեւ խորհրդականներից մեկը։ Նախարարությունից մեկնաբանեցին, որ այցի նպատակը «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում»-ին մասնակցելն է, որին 30-ից ավելի երկրների տրանսպորտային ոլորտի ղեկավարներ են մասնակցում․ դա նախարարական ֆորում է։ Մենք տեղեկություն ունենք, որ Թուրքիա մեկնելուց առաջ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Դավիթ Խուդաթյանի եւ նրա տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ, քննարկել են մի շարք հարցեր՝ արդյո՞ք դե յուրե հնարավոր է Հայաստանից դեպի Թուրքիա ապրանքների արտահանումը եւ Թուրքիայից Հայաստան ներմուծումը, արդյո՞ք հնարավոր է Թուրքիայով ապրանքների տարանցում եւ Թուրքիայից Հայաստանով տարանցում` դե յուրե, եւ, վերջապես` թուրքական բեռնատարները կարո՞ղ են բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստանի տարածքով կամ հակառակը։ Չի բացառվում, որ Թուրքիա այցի իրական նպատակն այս հարցերը կոնստրուկտիվ հուն ուղղելն ու հարաբերություններ հաստատելն է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր