Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 9-ի համար          Հրդեհ է բռնկվել Քասախ գյուղի տներից մեկի 2-րդ հարկում       Հրե ձիու տարին 2026թ-ին հաջողություններ կբերի Արևելյան հորոսկոպի այս կենդանակերպի նշաններին    

30 հուն 2025 12:43

Հարձակումները հազարամյակների պատմություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցու դեմ խորագույն մտահոգություն են առաջացնում

Հարձակումները հազարամյակների պատմություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցու դեմ խորագույն մտահոգություն են առաջացնումՀայաստանում տեղի ունեցող իրադարձությունները  երկրի ներքին  գործն է, սակայն եկեղեցու դեմ հարձակումները լուրջ մտահոգություն են առաջացնում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Պարզ է, որ մեր հարևանների ներքին գործն է, սակայն, անկասկած, հարձակումները հազարամյակների պատմություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցու դեմ խորագույն մտահոգություն են առաջացնում։ Եկեղեցին միշտ եղել է հայկական հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք շատ կցանկանայինք, որ այն չդառնար անհիմն հարձակումների թիրախ», — ասել է Լավրովը։

Նախարարը հավելել է․ «Մենք շահագրգռված ենք, որ այս իրավիճակը հնարավորինս արագ կարգավորվի Հայաստանի Սահմանադրության հիման վրա՝ հավատացյալների իրավունքների և այլ մարդկային իրավունքների լիարժեք հարգման պայմաններում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր