Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

02 հուլ 2025 23:16

Փաշինյանն ինքն իրեն հռչակել է դատավոր, իսկ ողջ քաղաքական թիմը հեքիաթներ է կառուցում մեր երկրում «կանխված» ցունամիի վերաբերյալ

Փաշինյանն ինքն իրեն հռչակել է դատավոր, իսկ ողջ քաղաքական թիմը հեքիաթներ է կառուցում մեր երկրում «կանխված» ցունամիի վերաբերյալՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Փաշինյանն ինքն իրեն հռչակել է դատավոր, մարդկանց համար «վճիռ է կարդացել» ու ողջ քաղաքական/քարոզչական թիմը հեքիաթներ է կառուցում մեր երկրում «կանխված» ցունամիի վերաբերյալ:

Այս ճանապարհին ոչնչի առաջ չեն կանգնել, նույնիսկ կալանավորել են «Սրբազան շարժման» նախաձեռնությունները մշտապես ակտիվ լուսաբանող Լիդիային:

Ի դեպ, այս թեմային քիչ անդրադարձ եղավ, բայց փաշինյանական իշխանությունը նոր արշավ է նախաձեռնել մեդիայի հետ առնչվող անձանց դեմ:

Իշխանության ընդդիմախոսներին կամ նրանց նախաձեռնությունները լուսաբանելը, ըստ ճաշակի կամ օրվա տրամադրության դարձրել են քրեորեն պատժելի արարք:

Սա էլ ժողբաստիոնի ողջ պերճանքն ու թշվառությունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր