Հուլիսի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 7-ին ժամը 13:00-ից մինչև ս.թ. հուլիսի 8-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Ախուրիկ, Բայանդուր, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: