Հուլիսի 9-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով զինծառայողներ են վիրավորվել    

08 հուլ 2025 16:00

Նիկոլ Փաշինյանի գործողություններն Եկեղեցու և Սամվել Կարապետյանի դեմ նրա ֆոբիաների դրսևորումն են

Նիկոլ Փաշինյանի գործողություններն Եկեղեցու և Սամվել Կարապետյանի դեմ նրա ֆոբիաների դրսևորումն ենHayacq.com-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի գործողություններին՝ Եկեղեցու և գործարար Սամվել Կարապետյանի դեմ, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ այն ֆոբիաների դրսևորում է.

«Փորձում են մաքրել այն, ինչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ։ Մտածում են նրա նկարով պլակատը կհանեն, ոչ ոք նրան չի հիշի։ Դա պարզամիտ մտածելակերպ է։ 
Իշխանությունն ու գլխավոր իշխանավորը զգում են, որ ինչ-որ քաղաքական հարված լինելու է, բայց չեն հասկանում, թե որ կողմից, դրա համար էլ շրջանառության մեջ են դնում այնպիսի ապուշություն, որը կոչում են հեղաշրջման պլան։ Այսինքն՝ գիտեն, որ մի բան լինելու է, չգիտեն՝ որտեղից է գալու։ Սա արդեն ֆոբիայի է հասնում։ Դնողներն էլ վախկոտի հոգեբանության վրա «կայֆ» են բռնում»,-ասաց Արմեն Բադալյանը։

Արմեն Բադալյանը նաև հավելեց, որ իշխանություններն այնքան տաղանդավոր են, որ կարողացան 10 օրվա ընթացքում Սամվել Կարապետյանից ստեղծել համազգային լիդեր՝ ընդհամենը մեկ նախադասություն ասելու համար:
«Շատ խելք է պետք ունեննալ, որ մարդուն կարողանաս ոչինչից դարձնել ամեն ինչ»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ այս իրադարձությունների ֆոնին բավականին փոխվել է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ «Տոնայնությունը փոխված է, և երևում է, որ Հայաստանն այլևս դիտարկվում է Ուկրաինային համարժեք տարածք՝ դրանից բխող հետևանքներով»։

Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու և մասնավորապես Կաթողիկոսի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումներին, Արմեն Բադալյանը նկատեց.«Վարչապետը Կաթողիկոսին հեռացնել չի կարող: Նա չունի որևէ լծակ փոխելու, հեռացնելու եկեղեցու ղեկավար կազմին, որովհետև Սահմանադրությամբ Եկեղեցին անջատ է Պետությունից և սահմանադրությունը արգելում է պետությանը միջամտել կրոնական կառույցների գործունեությանը: Եկեղեցու ներսում կատարվող գործունեությունը կանոնակարգվում է եկեղեցու կողմից մշակված ազգային եկեղեցական կանոնակարգով: Նա կարող է ստատուս գրել, ֆիզիկական գործողություններ իրականացնել, կարող է նույնիսկ ինչ որ պատրվակ գտնել կալանավորել Կաթողիկոսին, բայց նրան փոխել չի կարող»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր