Բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը, վիրшվnրները ոստիկանության ծառայողներ են          «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվող       ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է ոչ բարեկամական գործողություն, որը հակասում է ռուս-հայաստանյան դաշնակցային բնույթին    

09 հուլ 2025 13:07

«Լադա»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել մայթին, կա տուժած

«Լադա»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել մայթին, կա տուժածԵրեկ՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21։20-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «Դեֆանս հաուզինգ» բնակելի թաղամասի մոտ Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Բաբայանը, իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով, բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշնեին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վարորդին առաջինը օգնության են հասել «Դեֆանս հաուզինգ» բնակելի թաղամասի անվտանգության աշխատակիցները, ովքեր այնուհետև ահազանգել են շտապօգնություն, ու մինչ կժամանեին շտապօգնության բժիշկները, «Դեֆանս հաուզինգ»-ի աշխատակիցները առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր