Ոչ ոք չի կարող ղարաբաղցուն ասել մի գնա քո հայրենիք, հայրենիք գնալը նշանակում է գնալ Ադրբեջան՝ Ադրբեջանի օրենքներով          Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ-ը օգնության համար դիմել է Ուկրաինային       Որպես Հայաստանի վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից    

09 հուլ 2025 20:17

Հռոմի պապը առաջարկել է Վատիկանում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ բանակցությունների համար

Հռոմի պապը առաջարկել է Վատիկանում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ բանակցությունների համարՀռոմի պապ Լևոն XIV-ը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը ևս մեկ անգամ առաջարկել է Վատիկանում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ բանակցությունների համար։ Այս մասին հաղորդել է Վատիկանի մամուլի ծառայությունը։

Հռոմի պապը Զելենսկու հետ քննարկել է շարունակվող հակամարտությունը և ընդգծել արդար և կայուն խաղաղ կարգավորման տարբերակներ գտնելու կարևորությունը։

Հիշեցնենք, որ Զելենսկու գրասենյակից հայտնել էին, որ նախագահը հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի, ԱՄՆ նախագահի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով բանագնաց Քիթ Քելոգի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր