Հուլիսի 11-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ինչ կարող է պատահել իշխանավորին, երբ նա հալածում է Եկեղեցուն    

10 հուլ 2025 20:45

Միջանցքի շուրջ համաձայնությանը հաջորդելու է նոր պահանջի բավարարումը

Միջանցքի շուրջ համաձայնությանը հաջորդելու է նոր պահանջի բավարարումըՔաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«Միջանցքի շուրջ համաձայնությանը հաջորդելու է նոր պահանջի բավարարումը։ Նոր պահանջ ասվածը այնքան էլ նոր չէ, պարզապես դրանց բավարարումը հերթականությամբ է մատուցվելու, որպեսզի ժողովուրդը հեշտ համակերպվի և դիմադրություն ցույց չտա։

Այս պահի դրությամբ՝

-Սահմանազատումը Ադրբեջանի սահմանած կարգով անելուն համաձայնություն տվել են;

-Սահմանադրությունը փոխելու շուրջ անվերապահ համաձայնություն տվել են;

-ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուն համաձայնություն տվել են;

-Արարատ լեռը որպես հայության ազգային սիմվոլ չեղարկելուն համաձայնություն տվել են;

Հաջորդն ադրբեջանցիներին Հայստանում ընդունելու պահանջի բավարարման հարցն է թշնամին դնելու, ու գուշակեք, թե ի՞նչ է անելու ՀՀ–ում իշխանությունը գրպանները դրած խումբը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր