Ինչ կարող է պատահել իշխանավորին, երբ նա հալածում է Եկեղեցուն

«Ի՞նչ է պատահում կամ կարող է պատահել իշխանավորին, երբ նա հալածում է Եկեղեցուն և նրա սպասավորներին։
Սուրբ Գիրքն ի՞նչ է ասում
1. «Աստծո դեմ պատերազմողը չի կարող հաղթել»
«Եթե այս խորհուրդը կամ այս գործը մարդկանցից է, կքանդվի։ Բայց եթե Աստծուց է, չեք կարող քանդել այն. մի՛ գուցե գտնվեք, թե դուք Աստծո դեմ եք պատերազմում» (Գործք Առաք. 5:38–39):
Հոգևորականի կամ Եկեղեցու դեմ ուղղված հալածանքը չի մնում միայն մարդկային դաշտում․ այն ուղղվում է դեպի Աստված, որովհետև Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է։ Ով հալածում է Եկեղեցին՝ պատերազմ է հայտարարում Աստծուն։
2. Սավուղի օրինակը
Սավուղը հալածում էր քրիստոնյաներին, սակայն Տերը նրան հայտնվեց.
«Սավուղ, Սավուղ, ինչո՞ւ ես ինձ հալածում» (Գործք Առ. 9:4):
Նկատենք՝ Սավուղը հալածում էր մարդկանց, բայց Քրիստոս ասում է՝ «ԻՆՁ ես հալածում»։ Ուրեմն հոգևորականի կամ Եկեղեցու դեմ ուղղված քայլերն ուղղակի հարված են Քրիստոսին։
3. Պղծություն ու սրբապղծություն
Իշխանավոր, որ իր իշխանությամբ զուգորդված՝ ձեռնարկում է պայքար Աստծո դրված կարգի դեմ, հոգևոր հովիվների դեմ՝ այդպիսով ինքն իրեն դնում է անեծքի տակ։
«Ով ձեզ ընդունում է, ԻՆՁ է ընդունում, իսկ ով ձեզ մերժում է, ԻՆՁ է մերժում» (Ղուկ. 10:16):
Եկեղեցու պատմության վկայությունները
Պատմության մեջ բազմիցս տեսել ենք՝ ով որ ձեռն է բարձրացրել Եկեղեցու, հոգևորականի կամ սրբության վրա, նա վերջնականապես խայտառակվել է կամ կործանվել։
Ներոն կայսրը՝ որն անչափ դաժանորեն հալածեց քրիստոնյաներին, վերջում խելագարվեց և ինքնասպան եղավ։
Դիոկղետիանոսը, որ քանդում էր եկեղեցիներն ու վառում Աստվածաշնչերը, մահացավ սարսափելի հիվանդությամբ։
Նմանատիպ օրինակներ տեսել ենք նաև մեր օրերում՝ Սովետական միությունում և այլ երկրներում։
Արդար դատաստանը
Աստված չի մոռանում։ Թվում է՝ երբեմն անարդարությունը հաղթում է, սակայն միայն ժամանակավոր։
«Մի՛ մոլորվեք, Աստված չի ծաղրվի. ինչ որ մարդ ցանի, նա էլ կհնձի» (Գաղ. 6:7):
Ով սերմանում է չարություն՝ հալածանք, բռնություն, սուտ և զրպարտություն Եկեղեցու դեմ, այդ սերմերն աճելու են կործանման պտուղներ։
Ինչ կարող է պատահել իշխանավորին՝
1. Ներսից քայքայում՝ իշխանական համակարգի մեջ բաժանվածություն, դավաճանություն։
2. Ժողովրդի անվստահություն և խռովություն՝ որովհետև Եկեղեցին ու հոգևորականները ժողովրդի հոգու կենսական մաս են։
3. Անսպասելի դատաստաններ՝ թե՛ անձնական կյանքում, թե՛ հասարակական։
4. Խայտառակ ավարտ՝ ինչպես բազմաթիվ բռնապետների ու հալածիչների դեպքում։
Իշխանությունը Տիրոջ կողմից է տրվում՝ ժողովրդի բարօրության, ոչ թե Աստծո դեմ դուրս գալու համար։ Ով որ պայքարում է Եկեղեցու և նրա հոգևոր սպասավորների դեմ, պայքարում է Աստծո դեմ։ Իսկ Աստծո դեմ պայքարողը վերջնական հաղթանակ չունի։ Նա դատապարտված է՝ եթե չզղջա և չդադարի։
«Արդարության ճանապարհին կանգնեք, Տիրոջ ձայնը լսեցե՛ք և մի՛ մոռացեք՝ ով Տիրոջ ծառաներին անարգում է, Տիրոջն է անարգում»»։