Դու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկանքների          «Jeep» մակնիշի ավտոմեքենան վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը       Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել լքել Կիևը, հեռու մնալ ռազմական և վարչական ենթակառուցվածքներից    

12 հուլ 2025 09:03

Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել․«Հրապարակ»

Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել․«Հրապարակ»«Հրապարակ» գրում է․Երեւանի թաղապետարանների աշխատողներին ղեկավարները հորդորել են մինչեւ օգոստոսը ներառյալ իրացնել օրենքով իրենց հասանելիք արձակուրդը, քանի որ դրանից հետո հնարավոր է թույլ չտան արձակուրդ մեկնել` սկսում են պատրաստվել ընտրություններին։

Թաղապետարաններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ իրենց հավաստիացրել են, թե բոլոր թաղապետարաններին են նման հրահանգ իջեցրել` մտնում են իշխանության համար ծանր մարտերի փուլ։

Թե ինչ ընտրությունների են պատրաստվում, չեն մանրամասնել, ինչպես նաեւ՝ թե ինչ պետք է անեն թաղապետարանների աշխատակիցներն ընտրություններին ընդառաջ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են եկող տարվա հունիսին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 12․ 07․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր