ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում, որով կկարողանան ազդել ընտրողի վրա․ «Հրապարակ»

Նախկիններով ահաբեկելն այլեւս չի աշխատում, խոստացած խաղաղության դարաշրջանն էլ չեն կարողացել բացել, ապագան չեն կարողացել բերել, ուստի իշխանականները հայտնվել են բարդ իրավիճակում՝ ինչ կարգախոս կիրառել, որով կկարողանան ազդել ընտրողի վրա։
Նախնական քննարկումների ժամանակ կոնսենսուս է ձեւավորվել այն մտքի շուրջ, որ պետք է հասարակությանն ահաբեկել՝ «եթե մեզ չընտրեք, նոր պատերազմ է լինելու» ձեւակերպմամբ։ Թե ինչ կոնկրետ տեքստ կներառի այդ լոզունգը, առայժմ չեն որոշել, սակայն գաղափարը լինելու է այն, որ իրենք խաղաղության կուսակցություն են, մյուս բոլորը՝ պատերազմի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 07․ 25 թ համարում։