Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ»          Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»       Հուլիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 հուլ 2025 17:12

Իրանը չի շտապում իր միջուկային ծրագրի շուրջ չկշռադատված բանակցություններ սկսել

Իրանը չի շտապում իր միջուկային ծրագրի շուրջ չկշռադատված բանակցություններ սկսելԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանը գնահատում է ցանկացած ապագա բանակցությունների ժամանակը, վայրը, ձևաչափը և պայմանավորվածությունները, ինչպես նաև անհրաժեշտ երաշխիքները։

Թեև Իրանը չի շտապում անխոհեմ բանակցությունների մեջ մտնել, սակայն բաց չի թողնի իրանական ազգի շահերի իրացման և ոչ մի հնարավորություն, հավելել է երկրի արտգործնախարարը։

«Մենք մանրակրկիտ գնահատում ենք պայմաններն ու բոլոր ասպեկտները։ Ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ, որոնք կապահովեն իրանցի ժողովրդի շահերը։ Ցանկացած հանգամանքներում հնարավոր է դիվանագիտություն դրսևորել և դրա օգնությամբ հասնել նպատակների։ Սակայն մենք մեր աշխատանքը կատարում ենք զգուշորեն և վստահ լինելով մեր ուժերին»,-ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր