Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

15 հուլ 2025 10:51

Մասիսում բախվել են «VAZ» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ

Մասիսում բախվել են «VAZ» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներՀուլիսի 15-ին, ժամը 04:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «VAZ» և  «Ford» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղում մահացել է։

«Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են  բժշկական կենտրոն:      

Փրկարարներն ագելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, փակել գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր