Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում, գնում է նրանց մոտ, համոզում՝ դեմ ելեք, ամեն ինչ կանեն ձեզ համար          Աբու Դաբիի հանդիպումից հետո ադրբեջանական TV-ներով ՀՀ-ի դեմ քարոզչության նոր ալիք է մեկնարկել       էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել    

15 հուլ 2025 13:08

Աբու Դաբիի հանդիպումից հետո ադրբեջանական TV-ներով ՀՀ-ի դեմ քարոզչության նոր ալիք է մեկնարկել

Աբու Դաբիի հանդիպումից հետո ադրբեջանական TV-ներով ՀՀ-ի դեմ քարոզչության նոր ալիք է մեկնարկել «CBC TV Azerbaijan»-ն ադրբեջանական իշխանական քարոզչության կարևոր գործիքներից մեկն է, այստեղ, ինչպես նաև ադրբեջանական այլ հեռուստընկերություններով ՀՀ տարածքի, պատմության խեղաթյուրումների մասին նյութերի պակաս չկա։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Աբու Դաբիի հանդիպումից հետո ՀՀ-ի դեմ քարոզչության նոր ալիք է մեկնարկել ադրբեջանական TV-ներով:

Իրեն «պատմական գիտությունների դոկտոր» ներկայացնող խաբեբան թիրախավորում է հայ առաքելական եկեղեցուն, կեղծում տարածաշրջանի պատմությունը, վերջում էլ խոսում «պատմական արդարության վերականգնումից»:

Պատմությանը ինչպես էլ նայես՝ վերից վար, աջից ձախ կամ ձախից աջ, որ քարտեզն էլ վերցնես Հայաստան անունը դարերով գրված է մեր պետության վրա, դա ոչ մեկ փոխել չի կարող։ Մենք քրիստոնյա ենք արդեն 1700 տարի, դա ևս անփոփոխ է։ Ափսոս, որ դա հասկանալու, գնահատելու ու դա ուժ դարձնելու փոխարեն «ոմանք» կադաստրի թուղթ են փնտրում հարևան երկրի բռնապետի դարակներում, որի հետևանքով էլ վերջինս գերվտանգավոր է դառնում․․․»,-գրել է Տաթևիկ Հայրապետյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր