Դա իմ ավտոշարասյունը չի, դա ՀՀ վարչապետի ավտոբուսն է, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ

«Պատկերացրեք՝ դուք ավտոբուսի մեջ նստած եք, ու վարորդը մարդու վրաերթի ենթարկի, ու հետո լրագրողները գան ձեր հետեւից ու հարցնեն՝ ինչո՞ւ վրաերթի ենթարկեցիք մարդուն։ Դա իմ ավտոշարասյունը չի, դա ՀՀ վարչապետի, կոպիտ ասած, ավտոբուսն է, ՀՀ վարչապետի անվտանգությունն ու տրանսպորտացիան ապահովող ինստիտուտն է։ Ես հետեւը նստած էի։ Եթե ես մեքենաներից մեկի ղեկին լինեի, այլ բան, իսկ այս դեպքում ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ։ Ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ եւ երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք։ Ես զանգել եմ, ցավակցել եմ։ Դատավարություն է տեղի ունենում։ Ի՞նչ անեմ ես։ Ես նույնիսկ վկա չեմ այդ գործով, որովհետեւ ես դա չեմ էլ տեսել, ես նստած եմ եղել մեքենայի մեջ, այդտեղ էլ նստած մնացել եմ։