ԵՄ-ն մտադիր է բարձրացնել կարճաժամկետ վիզա չունեցող զբոսաշրջիկների համար մուտքի վճարները

Առանց վիզայի ճանապարհորդությունը հասանելի կլինի 2026 թվականի վերջին եռամսյակից՝ Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության և թույլտվության համակարգի (ETIAS) միջոցով դեպի 30 եվրոպական երկրներ, մասնավորապես՝ ԵՄ բոլոր անդամ պետություններ՝ բացառությամբ Իռլանդիայի, ինչպես նաև Իսլանդիա, Նորվեգիա, Լիխտենշտեյն և Շվեյցարիա։
ETIAS-ի թույլտվությունը պահանջվում է այս երկրներում կարճաժամկետ (մինչև 90 օր) մնալու համար վիզայից ազատված երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Բրազիլիակի և Ավստրալիայի քաղաքացիների համար։ ETIAS վճարներից ստացված միջոցները կփոխանցվեն ԵՄ բյուջե։
Այժմ դիմորդների համար առանց վիզայի մուտքի վճարը կազմում է 7 եվրո: Բացառություն է արվում դիմումի ներկայացման պահին 18 տարեկանից փոքր կամ 70 տարեկանից բարձր անձանց համար: Այնուամենայնիվ Եվրոպական հանձնաժողովն այժմ մտադիր է գրեթե եռապատկել վճարը՝ բյուջե լրացուցիչ միջոցներ ներգրավելու համար: