ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

22 հուլ 2025 12:28

Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում

Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնումԱրսեն Թորոսյանը ֆեյսբուքում գրել է.

«Ապաքաղաքական բարերարները

Բազմիցս ապացուցվել է, որ փողի քանակությունը բացարձակ չի նշանակում նաև խելքի առկայություն, հատկապես՝ քաղաքական։ Կալուգայի Սամոյին և տեռորիստ տերտերներին թվում է, թե դատական հայցերով կարող են մեզ լռեցնել։

Անդրադառնալով իմ մասին այսօրվա հրապարակմանը, հաստատում եմ, որ իմ դեմ ներկայացված հայցում «մեծն բարերար» Սամոն դատարանին միջնորդել էր հայցի ապահովման միջոց կիրառել 9մլն դրամի չափով և իմ համար դեռևս անհասկանալի պատճառներով և հիմնավորումներով դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը։ Այս դատական պրակտիկային դեռ կանդրադառնանք, երբ հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում։

Ես նույնպես միջնորդել եմ դատարանին, որպեսզի վերացնի հայցի ապահովման անհիմն այդ որոշումը, որովհետև չեմ պատրաստվում գույքս վաճառել ու փախնել Հայաստանից, հատկապես Սամոյի ահից

Իսկ Կալուգայում իր հարստությունը դիզած «բարերար» Սամոյին մի բան կասեմ, էդքան կաս դու կամ քո «պաշտպանության խոդհուրդը» մեր քաղաքական հայտարարություններին քաղաքական պատասխան տուր, թեև ակնհայտ է, որ այդքան չկաք ոչ դու, ոչ էլ քո վարձու «պաշտպանները»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր