Աղբատար «Կամազ»-ը Հերացի թունելի սկզբնամասում բախվել է բետոնե պատնեշին ու կողաշրջվել, կա տուժած          Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ       ԱՄՆ-ն կդադարեցնի Գրին քարտի խաղարկության ծրագիրը    

23 հուլ 2025 13:45

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռինՍտոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

«Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի,

· միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,

· հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,

· ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին՝ միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր