Արշավել պատարագի ժամանակ, խմբեր է հավաքագրում՝ հիմնականում նախկին հանցագործներ, թմրամոլներ, հակասոցիալական վարքի տեր մարդիկ․ Հրապարակ

Սա նշանակում է Եկեղեցին գլխատել եւ տարիներով թողնել առանց հոգեւոր առաջնորդի։
Փաշինյանը նաեւ նկարագրեց, թե ովքեր կարող են մասնակցել «վեհարանը վեհի» շարժմանը՝ պետք է լինեն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետեւորդներ (մկրտված լինեն), գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը, վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ պահք, ամեն օր աղոթեն եւ այլն։
Իրականում, կան լուրեր, որ արդեն մի քանի շաբաթ է՝ իշխանությունը Վեհարանի դեմ ապստամբող խմբեր է հավաքագրում, որոնցում ընդգրկված են հիմնականում նախկին հանցագործներ, թմրամոլներ, հակասոցիալական վարքի տեր մարդիկ, որոնց հավաքում, կոորդինացնում են, թե ինչպես ասպատակեն Մայր Աթոռը։
Նախնական տեղեկություններով՝ Փաշինյանի Եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի հուլիսի 27-ի Պայծառակերպության տոնին ընդառաջ։
Ասում են՝ Փաշինյանը երկար է մտածել Եկեղեցին գրոհելու օրվա մասին, մի քանի անգամ օրը փոխել է, բայց ամեն անգամ հարց է ծագել՝ եթե Վեհափառը եկեղեցում չլինի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, ուստի որոշել են պատարագի ժամին ներխուժել։
Ի դեպ, նախորդ օրը ՔՊ վարչության նիստին առանց Փաշինյանի նաեւ դա են քննարկել: Մեզ ասացին, որ վերնախավում Փաշինյանը աջակիցներ, համախոհներ գրեթե չունի, սակայն ոչ մեկը չի հանդգնում բարձրաձայնել դա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 24․ 07․ 25 թ համարում։