Կրшկnցներ՝ Երևանում, վնաuվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է          Հնդկաձավարի օգտակար հատկությունները, իսկ որոնք են չափից շատ օգտագործման վնասները       ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված    

24 հուլ 2025 09:53

Ինչու է մեկնում Ռուսաստան․ «Հրապարակ»

«Հրապարակ» գրում է․  Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան:

Աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ նա ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին:

Այլ մանրամասներ չեն հաղորդում, Փաշինյանի՝ Մոսկվա վերջին այցը մայիսի 8-ին էր, որտեղ ներկա գտնվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին:

Հայ-ռուսական հարաբերությունները տեւական ժամանակ լարված էին, իշխանական թիմում  կասկածում են, որ, հավանաբար, կուլիսային քննարկում է լինելու, այսպես կոչված, միջանցքի թեմայով, որի վերահսկողության վերաբերյալ ամերիկյան առաջարկը կողմերը կարծես թե ընդունել են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 24․ 07․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր