Հուլիսի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 28-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՊԵԿ պաշտոնյան կաշառք է ստացել բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից    

25 հուլ 2025 09:53

Անգամ ՔՊ-ի ընտրություններն է կեղծում, հայտնի է, թե ում է դուրս թողնելու նոր վարչության կազմից․ «Հրապարակ»

Անգամ ՔՊ-ի ընտրություններն է կեղծում, հայտնի է, թե ում է դուրս թողնելու նոր վարչության կազմից․ «Հրապարակ»Սեպտեմբերի 20-ին ՔՊ-ն համագումար է հրավիրել, որի ընթացքում, ինչպես գիտենք, ղեկավար մարմին` նոր վարչություն է ընտրվելու։ Վարչության անդամի 42 թեկնածու է առաջադրվել, գործող 15 հոգանոց կազմն ընդլայնվել է 5-ով, կանանց քվոտան է մեծացել։

Մոտավոր հայտնի է, թե ովքեր են ընդգրկվելու նոր վարչության կազմում, ավելի ճիշտ՝ ում է դուրս թողնելու այդ կազմից Նիկոլ Փաշինյանը, որը, ինչպես տեղեկացրել ենք, պատվիրակներ է գործուղել տարածքային կառույցներ, որ ուղղորդեն, թե ում է պետք ընտրել վարչության անդամ։ ՔՊ-ում գրեթե կասկած չունեն, որ իրենց այն կուսակիցները, որոնց անձնական կյանքը դարձել է հանրային քննարկման առարկա, տեղ չեն գտնելու վարչության կազմում, իհարկե, մեկ-երկու բացառությամբ:

Օրինակ, գրեթե վստահ են, որ չնայած պատգամավոր Հասմիկ Հակոբյանը կաշվից դուրս է գալիս հակաեկեղեցական հարցազրույցներ եւ ընդդիմությանը քլնգող հայտարարություններ անելով, սակայն նա չի լինելու վարչությունում։

Ի դեպ, նա եւ Հերիքնազ Տիգրանյանն այն ՔՊ-ականներն են, ովքեր սկզբից մինչեւ վերջ կարդացել են Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը եւ խմբակցության ներսում վրդովմունք հայտնել, թե ինչպես կարելի է այսքան խուժան, այսքան անբարոյական լինել։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր