Վիճաբանություն, դանակահարություն Աբովյան քաղաքում, բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար          Կանաչ թեյի ազդեցությունը արյան ճնշման և սրտանոթային համակարգի վրա       Այն, ինչ այսօր անում է Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ, համընկնում է Ադրբեջանի քաղաքականության հետ    

27 հուլ 2025 10:30

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի, ձուկ բռնելիս էլեկտրահարվել է

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի, ձուկ բռնելիս էլեկտրահարվել էԵրեկ՝ հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Ոստիկաններն ու պարեկները նշված հատվածում հայտնաբերել են Երևանի բնակիչ 40-ամյա Ռոբերտ Գ․-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, ավագ քննիչ Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, միայն հայտնաբերվել է «աջ ափի արտաքին մակերեսի և աջ ափի այրվածքի հետքեր», որը վկայում է, որ մահվան պատճառը եղել է էլեկտրահարվելը։

Հայտնաբերվել են նաև ձուկ բռնելու համար անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև դեպքի հարևանությամբ անցնող էլեկտրական լարի վրա ձկան կարթի պարագա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր