Այն, ինչ այսօր անում է Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ, համընկնում է Ադրբեջանի քաղաքականության հետ

«Փաշինյանն ունի կոնկրետ պաշտոնական կարգավիճակ և կոչված է այդ կարգավիճակից բխող լիազորություններն իրականացնելուԼ Եվ դրանից ցանկացած շեղում արդեն կոպիտ խախտում է: Չի կարելի թաքնվել այդպիսի բարոյական , հոգևար արտահայտությունների ներքո, ու դրանից հետո ծավալալ անօրինական, իր կարգավիճակը խախտող կոպիտ գործողություններ: Նույնը վերաբերում է որոշ պատգամավորների ու նախարարների: Տպավորություն է՝ սա հստակ կազմակերպված գործընթաց է՝ հստակ դերաբաժանումով: Փաշինյանը սկսում է տալ գաղափարներ, որից հետո տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք սկսում են աշխատել դրանց իրագործման ուղղությամբ»,- ասել է նախկին ՄԻՊ-ը:
Նա ընդգծել է, որ այն, ինչ այսօր Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ անում է Փաշինյանը, համահունչ է և համընկնում Ադրբեջանի քաղաքականության հետ:
«Վերջերս Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Եկեղեցիների համաշխարհային խորհրդին նամակ էր հղել: Նրանց նամակի, կոմունիկացիայի բովանդակությունը նույն բառերն են, ինչ Հայաստանի վարչապետն է օգտագործում, նույն տերմիններն են, ինչ օգտագործում են ՀՀ պաշտոնատար անձինք: Իսկ Ադրբեջանում դա Հայաստանի ոչնչացման, զավթման միասնական քաղաքականության մասն է»,- ասել է նախկին ՄԻՊ-ը: