Մարտի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մարտի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       3 անձինք կասկածվում են Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ    

28 հուլ 2025 11:47

Գյումրու քաղաքապետարանի պարզաբանումը շատրվաններից հնչած «Доля воровская» երգի մասին

Գյումրու քաղաքապետարանի պարզաբանումը շատրվաններից հնչած «Доля воровская» երգի մասինԳյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված տեսանյութին՝ կապված քաղաքի շատրվանների «Доля воровская» երգի հետ։

«Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումը ապահովող պատասխանատուի նկատմամբ` համապատասխան բացատրագիր ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց։ Հայցում ենք ներողություն գյումրեցիներից՝ առաջացած անհարմարության համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր