Մեծագույն հաղթանակները տեղի են ունենում ոչ թե ռազմի դաշտում, այլ մարդու ներսում, երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել          Բագրատ սրբազանը փոխնախագահ Վենսին ուղղված նամակում խնդրում է միջամտել գերիների ազատման ու եկեղեցու դեմ ճնշումների հարցում       Հայտնի է Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցերի ժամանակացույցը    

28 հուլ 2025 13:09

65 տարեկան եմ, առաջին անգամ եմ տեսնում, որ արքեպիսկոպոս կալանավորեն, համոզված եմ, որ քաղաքական պատվեր է

65 տարեկան եմ, առաջին անգամ եմ տեսնում, որ արքեպիսկոպոս կալանավորեն, համոզված եմ, որ քաղաքական պատվեր է«Ինձ ոչ ոք տեղյակ չի պահել, որ հրավիրված եմ մասնակցելու որևէ այցի կամ միջոցառման։ Ես էլ չեմ գնացել։ Բայց գործնական հարցերով բազմաթիվ գրություններ եմ ուղարկել վարչապետին, կառավարությանը, մարզպետարանին։ Այդքան գրություն ոչ ոք չի ուղարկել, որքան ես։ Չկա ՀՀ-ում մի այլ քաղաքապետարան, որը օրական այսքան խորհրդակցություն անի ու նման ծավալի աշխատանք տանի։ Երեք ամսվա ընթացքում արվածը հսկայական է։

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Նա ընդգծեց, որ տեղական ինքնակառավարման սկզբունքն իրենց համար իրական աշխատելակերպ է: «Մենք տեղում կառավարում ենք, գիտենք մեր լիազորությունները, մեր չափը, մեր սահմանը։ Սա է տեղական ինքնակառավարման էությունը»,- հայտարարեց նա։

Խոսելով Գյումրու թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կալանավորման մասին՝ Ղուկասյանը շեշտեց. «65 տարեկան եմ, առաջին անգամ եմ տեսնում, որ արքեպիսկոպոս կալանավորեն։ Նախկինում միայն 1937 թվականին է եղել նման բան։ Չնայած մեր հարաբերությունները միշտ էլ սառը են եղել, ես նրան հարգում եմ և համոզված եմ, որ սա քաղաքական պատվեր է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր