Օգոստոսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գնի բարձրացմամբ, Վրաստանում լոգիստիկ խնդիրներով       ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանի կրած վնասները վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում    

31 հուլ 2025 09:55

Ի՞նչ վիճակ է հայ-վրացական սահմանի անցակետերում. «Փաստ»

Ի՞նչ վիճակ է հայ-վրացական սահմանի անցակետերում. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին, սեզոնի հետ կապված, դարձյալ մեծ հոսք է նկատելի Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերում: Ըստ նախնական տեղեկությունների, այս տարի այդ հոսքը մի փոքր ավելի շատ է: Ծանրաբեռնվածության հիմնական բաժինն ընկնում է «Բագրատաշեն» անցման կետի վրա:

Հիմնական պատճառն այն է, որ նախ՝ «Բագրատաշեն» անցակետն ավելի մեծ է, ըստ այդմ՝ մեծ է նաև թողունակությունը, երկրորդ՝ «Բավրա» և հատկապես «Գոգավան» անցակետերի պարագայում վրացական կողմում ճանապարհների որոշակի հատված ոչ բարվոք վիճակում է, իսկ Թբիլիսի և Ռուսաստան մեկնողների համար «Բավրայի» պարագայում ավելանում է նաև այն հանգամանքը, որ ճանապարհն անհամեմատ երկարում է:

Օրերս սոցցանցերում կադրեր էին հայտնվել, թե ինչ կուտակումներ են անցակետերում: Սակայն մեր լրագրողներն արձանագրել են, որ այդ կուտակումները առավելապես վրացական անցակետերում են: Հանուն արդարության պետք է նշել, որ թե՛ «Բավրա», թե՛ «Գոգավան» և թե՛ հատկապես «Բագրատաշեն» անցման կետերի ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները բավական բարձր մակարդակով են կազմակերպում աշխատանքները. նրանք սիրալիր են, պատրաստակամ, իրենց գործառույթներն իրականացնում են օպերատիվորեն, առանց արհեստական ձգձգումների, բայց և առանց «գլխառադ» անելու: Սակայն վրացական կողմում հատկապես այս տարի բավական շատ են ձգձգումները: Սրա արդյունքում, ինչպես մեզ հետ զրույցում նշում էին թե՛ մեկնողները, թե՛ վերադարձողները, այդ թվում՝ ոչ հայերը, վրացական կողմում բավական կուտակումներ են նկատվում, այնինչ հայկական կողմում առավելագույն սահուն է գործընթացը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր