Վա՜յ այն ժողովրդին, որ չունի երազ ու այն իրագործելու հավատք, կամք ու հույս          Հրդեհ է բռնկվել Երևանի արտադրամասերից մեկի չշահագործվող տարածքում       Հակոբ Արշակյանը չի մասնակցում ՔՊ-ի 7-րդ համաժողովին, քանի որ կուսակցական պարտք ունի    

02 օգոս 2025 11:04

Երևան-էջմիածին ավտոճանապարհին «VAZ»-ը բախվել է կայանած «ZIL»-ին, կա տուժած

Երևան-էջմիածին ավտոճանապարհին «VAZ»-ը բախվել է կայանած «ZIL»-ին, կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է: 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր