Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Այս կենդանակերպի նշանների համար ֆինանսական առումով շրջադարձային կլինի       Այս կենդանակերպի նշանների կյանքը հուլիսի 1-ից կլցվի երջանկությամբ    

04 օգոս 2025 19:28

Դիլիջանի թունելով երթևեկությունն օգոստոսի 6-ից գիշերային ժամերին փակ կլինի

Դիլիջանի թունելով երթևեկությունն օգոստոսի 6-ից գիշերային ժամերին փակ կլինիՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։

Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը գիշերային ժամերին փակ է լինելու։

Ցերեկային ժամերին երթևեկությունը թունելով բաց է։ Գիշերային ժամերին Դիլիջանի թունելով երթևեկության վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր