ՔՊ-ականները փակ հանդիպումներ են ունենում մարզերում. նոր վարչության ընտրությունները թեժ են լինելու․ «Ժողովուրդ»

Ըստ տեղեկությունների՝ այս հանդիպումներն ընթանում են հիմնականում փակ ձևաչափով։ Թեկնածուները փորձում են համոզել պատվիրակներին քվեարկել իրենց օգտին՝ ներկայացնելով իրենց տեսլականը և դիրքավորումը ապագա վարչության կազմում։
Մեր աղբյուրները նշում են, որ թեժ պայքար է սպասվում, քանի որ առաջադրված 42 թեկնածուներից միայն 20-ն են լինելու ՔՊ նոր վարչության կազմում։ Ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 20-ին, իսկ քվեարկությանը մասնակցելու են շուրջ 1000 պատվիրակներ, որոնք ներկայացնում են ՔՊ մարզային խորհուրդները։
Նշենք, որ թեկնածուները մարզերում գործում են թե՛ առանձին, թե՛ համախմբված՝ կախված նրանց միջև ձևավորված անձնական կամ քաղաքական հարաբերություններից։ Սա ևս ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների արդյունքների վրա։
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հետևել ՔՊ-ի ներսում ընթացող զարգացումներին, քանի որ նախորդ ընտրությունները խայտառակ կեղծիքներով անցան, և սկանդալը պայթեցրեց «Ժողովուրդ» օրաթերթը»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 06․ 08․ 25 թ