Օգոստոսի 10-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Հայաստանի համար վտանգավոր կարող է լինել, եթե հայտնվի աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետում       Տարանցիկ բեռնափոխադրումների առումով, հաշվի պետք է առնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ մաքսային տարածքին    

07 օգոս 2025 11:51

Ռուսաստանն արդեն պաշտոնապես կորցնում է Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի նկատմամբ գերիշխանությունը

Ռուսաստանն արդեն պաշտոնապես կորցնում է Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի նկատմամբ գերիշխանությունը Վաղը Վաշինգտոնում տեղի է ունենում շատ կարևոր պատմական իրադարձություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր։ Ալիևն ու Փաշինյանը երկար ժամանակ խոսում էին, բայց ամեն ինչ արագացավ Ամերիկայի նախագահի միջամտությամբ։

Այդ օրը համաշխարհային պատմության մեջ կմնա որպես Կովկասի ազատագրման ամսաթիվ Ռուսաստանի ճիրաններից։

Ռուսաստանն արդեն պաշտոնապես կորցնում է Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի նկատմամբ գերիշխանությունը և առայժմ պահպանում է Վրաստանի նկատմամբ վերահսկողությունը խամաճիկ ռեժիմի միջոցով, բայց այդ վերահսկողությունը, անկասկած, երկար չի տևի»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր