Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ»          Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»       Հուլիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 օգոս 2025 16:16

ԱՄՆ-ն չպետք է կասեցնի Ադրբեջանին ռազմական օգնության արգելքը, բոլոր հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն

ԱՄՆ-ն չպետք է կասեցնի Ադրբեջանին ռազմական օգնության արգելքը, բոլոր հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվենԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը դեմ է արտահայտվել Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից զենքի հնարավոր փոխանցմանն ու կոչ արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։

Շերմանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ագրեսիայի համար։ Թեև Միացյալ Նահանգների ներգրավվածությունն ու աջակցությունը Հայաստանին կարևոր են, սակայն ԱՄՆ-ն պետք է ավելի կոշտ դիրքորոշում ընդունի՝ հավաստիանալու, որ Հայաստանը ստանում է արդար և իրական անվտանգության երաշխիքներ»,–ասել է կոնգրեսականը:

Շերմանը շեշտել է՝ ԱՄՆ-ն ոչ մի կերպ չպետք է կասեցնի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժինը՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության արգելքի վերաբերյալ:

«Ադրբեջանական ուժերը շարունակում են անօրինական կերպով պահել հայ ռազմագերիներին: Բոլոր հայ ռազմագերիները պետք է անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակվեն»,-շեշտել է կոնգրեսականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր