Զանգեզուրի միջանցքը Թուրքիան կկապի թյուրքական աշխարհի հետ իսկ թյուրքական աշխարհը Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով

«Երեկ երեկոյան, համաձայնագիրը ստորագրելուց հետո, ես երկար զրույց ունեցա իմ հարգարժան գործընկեր պարոն Բայրամովի հետ։ Մենք նաև քննարկեցինք միջանցքին վերաբերող հարցեր։
Եթե այս միջանցքը, որը մենք համատեղ ծրագրում ենք, իրականացվի, այն կդառնա տրանսպորտային երթուղու կարևոր մաս, որն անխափան կանցնի Եվրոպայից մինչև Ասիայի խորքերը։ Զանգեզուրի միջանցքը կդառնա Թուրքիան թյուրքական աշխարհի հետ Կովկասի և Կասպից ծովի միջոցով կապող հիմնական օղակ, ինչպես նաև կկապի թյուրքական աշխարհը Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով, և ավելի հեռու՝ Ասիայի խորքերը։ Սա կլինի բազմաֆունկցիոնալ երթուղի։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր և բարենպաստ իրադարձություն է, և ես հույս ունեմ, որ միջանցքը կիրականացվի մոտ ապագայում», -Ասել է Ֆիդանը։